Նախատոնական հարցում՝ Ախալքալաքի բնակիչների հետ

Ամանորյա գնումներ, շուկայից տուն շտապող քաղաքացիներ, համեղ ու ավանդական ուտեստների պատրաստման գործընթաց…

Ախալքալաքում նախատոնական եռուզեռ է, 2022 թվականը մոտենում է իր ավարտին։ Եզրափակելու համար անցնող տարին և իմանալու համար, թե ինչ սպասելիքներ ունեն Ախալքալաքի բնակիչները գալիք 2023 թվականից, զրուցեցինք ախալքալաքցիների հետ: Քաղաքացիները կիսվեցին նաև իրենց հուզող խնդիրներով, որոնք կուզեն լուծվեն գալիք տարվա ընթացքում։