Մետրոյում հաշմանդամ տղայի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը մեղավոր է ճանաչվել

Թբիլիսիի մետրոյում հաշմանդամ անչափահաս տղայի նկատմամբ բռնություն գործադրելու համար ձերբակալված ոստիկան Նուկրի Բաքրաձեն մեղավոր է ճանաչվել։

Թբիլիսիի քաղաքային դատարանը Նուկրի Բաքրաձեին դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Հինգ տարի ազատազրկումը մեղադրանքի նվազագույն պատիժն էր՝ դատավորը կարող էր օգտագործել առավելագույնը 10 տարվա ազատազրկում։ Տուժածի շահերը պաշտպանել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։

Հիշեցնենք, որ հաշմանդամ անչափահասի նկատմամբ ոստիկանի կողմից բռնություն գործադրելու մասին տեղեկությունը և համապատասխան տեսանյութը տարածվել է 2022 թվականի հունվարի 24-ին։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես է ոստիկանը մետրոյում ծեծում մի տղայի։

 Մետրոյում հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ձերբակալվել էին երկու ոստիկաններ՝ Նուկրի Բաքրաձեն և Կախա Բակաշվիլին։