Ուկրաինայի ժողովուրդը բազմիցս ցուցադրել է իր ուժը. Զուրաբիշվիլի

Վրաստանն Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերյան իր միկրոբլոգում Ուկրաինայի պետականության օրվա կապակցությամբ գրել է, որ Ուկրաինայի ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ցուցադրել է իր ուժը, որը հիմնված է տոկունության և միասնության վրա, երբ հարձակման է ենթարկվում:

Նախագահի խոսքով՝ սրանք ուկրաինական պետականության խորհրդանիշներ են, որոնք օրինակ են:

«Ուկրաինայի պետականության օրը մենք հիշում ենք այս օրինակները՝ որպես նրա պատմության և ապագայի հիմք»,- գրել է Զուրաբիշվիլին: