Ամենաքիչը տեխզննում է անցնում հասարակական տրանսպորտը

Տեխնիկական զննման կենտրոնների միության գործադիր տնօրեն Գիորգի Շիոլաշվիլիի խոսքով՝ ամենաքիչը տեխզննում է անցնում հասարակական տրանսպորտը:

Ըստ Շիոլաշվիլիի՝ պատճառը շատ դեպքերում ոստիկանության ցածր ներգրավվածությունը  և խելացի տեսախցիկների տեխնիկական անսարքություններն են։

«Ցավոք, հասարակական տրանսպորտի արձագանքը ստուգումներին ամենացածրն է։ Այս գործընթացին պարեկային ոստիկանության ներգրավումը տեղին չէ, սա է նաև պատճառներից մեկը։ Պատճառն այն է, որ խելացի տեսախցիկները հաճախ չեն ներառվում շրջաններում։ Իսկ եթե խելացի տեսախցիկը միացված է ու տուգանվում են, նրանց վրա բալային համակարգը չի տարածվում, սրանից շահում են հասարակական տրանսպորտի վարորդները»,- ասել է Շիոլաշվիլին:

Շիոլաշվիլիի խոսքով, այսօր երկրում առկա 1 833 խելացի տեսախցիկներից շատ դեպքերում մինչև երկու տասնյակ տեսախցիկներ միացված չեն տեխնիկական խնդիրների պատճառով։

«Տուգանքների վիճակագրությունը աճում է, սակայն վարորդները հաճախ նախընտրում են տուգանքների միջով անցնել, քան տեխզննում անցնել: Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից մեզ տրամադրած տվյալների՝ 2021 թվականին գրվել է մինչև կես միլիոն տուգանք, թեև չգիտենք, թե քանիսն են այստեղ եզակի, և շատ դեպքերում նույն մեքենան մի քանի անգամ տուգանվում է», -ասել է տեխզննման կենտրոնների միության գործադիր տնօրենը։