Մառնեուլիի քաղաքապետարանը նույն ընկերության հետ 15 պայմանագիր է կնքել

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում 2023 թվականին իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծերի աշխատանքների համար 15 պարզեցված գնման պայմանագիր է կնքել «Փիլա 2010» ՍՊԸ-ի հետ, գրել է MarneuliFM-ը:

Առաջին պարզեցված պայմանագիրը Մառնեուլիի քաղաքապետարանը «Փիլա 2010» ՍՊԸ-ի հետ կնքել է 2023 թվականի օգոստոսի 1-ին, իսկ վերջին պայմանագիրը՝ հոկտեմբերի 31-ին։

Քաղաքապետարանը «Փիլա 2010» ՍՊԸ-ի հետ ընդհանուր առմամբ 436 հազար 231 լարի 41 թեթրիի պարզեցված գնման պայմանագրեր է կնքել։

«Փիլա 2010» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Շիո Կապանաձեին: Կապանաձեն ապրում է Բոլնիսի մունիցիպալիտետի Ռատևանի գյուղում։