Խորհրդարանի արգելափակումը շարունակվում է. երկաթե պատերն այլևս չկան

Խորհրդարանի տարածքում արդեն հավաքվել են ցուցարարներն ու ընդդիմության անդամները: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը, թեև նախորդ օրվա համեմատ ավելի քիչ թվով, երկաթե պատերն էլ այլևս չկան:

Երկաթե պատ դրված է միայն խորհրդարանի ետնամուտքի մոտ, որտեղից պատգամավորները մուտք են գործում խորհրդարան:

Հանրահավաքի կազմակերպիչները՝ ընդդիմությունը և ակտիվիստները կրկին հայտարարել են խորհրդարանի մուտքերի արգելափակման մասին: Երեկ նրանց դա չհաջողվեց անել, քանի որ ոստիկաններն էին արգելափակել։

Այսօր նախատեսվում է խորհրդարանի լիագումար նիստը: