Տեսանյութ․ բերման ենթարկվածներ կան, այդ թվում Ուգուլավան

Թբիլիսիի ազգային գրադարանի մոտ մի քանի ցուցարար է բերման ենթարկվել։ 

Նրանց թվում են նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներ Գիգի Ուգուլավան և Գիորգի Կանդելակին։

Ցուցարարների և ոստիկանության միջև իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ժամանել է ազգային գրադարան։

Բերման ենթարկելուց քիչ անց Ուգուլավան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նախ ձերբակալել են, հետո ազատ արձակել իրեն, ու ինքը տաքսիով վերադառնում է խորհրդարանի մոտ։