Քութայիսիի օդանավակայանը գրեթե լիովին վերագործարկվել է

Մարտին Քութայիսիի միջազգային օդանավակայանում ուղևորահոսքի 88 և թռիչքների թվի 120 տոկոսը վերականգնվել է։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան։

Ասոցիացիայի տվյալներով՝ 2022 թվականի մարտին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ վերականգնվել է ուղևորահոսքի 88 տոկոսը։ 2022-ի մարտին Քութայիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 46 հազարից ավել ուղևորի, իսկ 2019-ի մարտին՝ 53 հազարից ավել ուղևորի։

Բացի ուղևորահոսքից, Քութայիսիի միջազգային օդանավակայանում դրական դինամիկա է նկատվում թռիչքների թվի վերականգնման առումով։ Մարտին օդանավակայանը վերականգնել է թռիչքների 120 տոկոսը և իրականացրել 222 չվերթ, այն դեպքում երբ 2019-ի մարտին իրականացրել է 185 չվերթ: