Դա Վրաստանի դժբախտությունն է․ Մոսկվան արձագանքում է Պուտինի հասցեին հնչած հայհոյանքներին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովոն արձագանքել է վրացական Ռուսթավի 2-ի հեռուստաընկերության եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած հայհոյանքներին։

«Դա Վրաստանի դժբախտությունն է»,- ի պատասխան լրագրողի հարցին ասել է Զախարովան:

Հիշեցնենք՝ հեռուստաընկերության հաղորդավար Գիրոգի Գաբունիան իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդման մեկնարկին սկսել է խոսել ռուսերենով, բացման խոսքում, փոխանցելով իր ողջույնը «մեծ ընկեր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին», սկսել է հայհոյել: Լրագրողի նմանատիպ ելույթը կարճ ժամանակահատվածում մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում։