ՆԳՆ-ը հրապարակել է Արթուր Մկոյանի կրակոցների կադրերը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հրապարակել է Ախալքալաքից ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամ Արթուր Մկոյանի արձակած կրակոցների կադրերը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքացի Արթուր Մկոյանը կրակում ատրճանակից, ինչի հիման վրա էլ հետաքննություն է սկսվել։

Քննության շրջանակում շուտով բացահայտվել է ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, և պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան վարել է 1985 թվականին ծնված Արթուր Մկոյանը։

Վերոնշյալ փաստի առթիվ ընթացող քննության շրջանակում Արթուր Մկոյանի բնակության վայրում իրավապահների կատարած խուզարկության ընթացքում նշված անձը չի ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ինչի պատճառով ձերբակալվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173 հոդվածով:

Ախալքալաքի շրջանային դատարանը օգոստոսի 24-ին Արթուր Մկոյանին ճանաչել է օրինախախտ և դատապարտել 11–օրյա ազատազրկման։

Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժանմունքում հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, որը վերաբերում է հրազենի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանն ու կրելուն։

Ախալքալաքից ՄԱՇ անդամ Արթուր Մկոյանը ձերբակալվել է