ԵԽԽՎ-ի պատվիրակության գնահատականը Վրաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ

ԵԽԽՎ-ի պատվիրակության ղեկավար Անդրեյ Հունկոն անդրադարձել է նախօրեին Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին ու նշել, որ ընտրություններում քվեարկությունը լավ էր կազմակերպված, ընտրողները կարողացել են առանց որևէ խոչընդոտի կատարել իրենց ընտրությունը։

«Վրաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է և գտնվում է խորհրդարանական վեհաժողովի վերահսկողության ներքո: Քվեարկության գործընթացը լավ էր կազմակերպված»,- հայտարարել է Հունկոն:

Նա նաև անդրադարձել է նախընտրական քարոզարշավին, որի ընթացքում ծախսված գումարների քանակի մասին խոսելիս՝ աղքատ երկրի համար տարօրինակ է համարել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ պետությունն ընտրությունների անցկացման համար հատկացրել էր 42,667,518 լարի: