Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացուցիչ կունենա Վրաստանում

Ռուսաստանի պատրիարքարանն իր ներկայացուցչին կուղարկի Վրաստան, ասված է պատրիարքարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ըստ տեղեկատվության, ռուս Ուղղափառ Եկեղեցու որոշումը երկու օր առաջ է քննարկվել վրաց եկեղեցու հետ: Վլադիմիր Ալեքսանդրովը կծառայի Թբիլիսիի Սուրբ Իոանե  եկեղեցում և անհրաժեշտության դեպքում կներկայացնի ռուս Ուղղափառ Եկեղեցու դիրքորոշումը:

Վրաստանի պատրիարքարանը պարզաբանել է, որ ռուս եկեղեցու հոգևորականի ներկայությունը Վրաստանում, թույլ կտա որոշակի համաձայնությունների գալ, բացի այդ, նույն կերպ, Մոսկվայի վրացական եղեկեցում ծառայում է Վրաստանից ուղարկված Կախաբեր Գոգոտիշվիլին:

«Եթե մենք ուղարկում ենք, ապա նրանք էլ օրինական իրավունք ունեն ուղարկելու», — ասել է հայր Միքայել Բոտկովելը:

Թողնել պատասխան