ՄԱՇ-ն առաջարկում է խստացնել մշտական բնակության իրավունք տրամադրելու կարգը

The Georgian parliament met in Kutaisi, in the new parliament building, for the first time on October 21 despite fears the building was not complete. While construction on the outside of the new parliament continues, the interior is largely completed - a triumph President Mikheil Saakashvili called evidence that his government is capable of "miracles." The 133 million lari project has been ridiculed by the Georgian Dream, which plans on moving the legislative branch back to Tbilisi as soon as it can harness the 100 votes necessary to overturn the constitutional amendment that relocated it to Kutaisi.

Առանց վրացերեն լեզվի իմացության Վրաստանում հնարավոր է մշտական բնակության թույլտվություն չտրամադրվի: Այս մասին ասվում է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում:

Օրինագծի հեղինակը «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունն է: Նախագիծն օրակարգ բերելու բացատրական փաստաթղթում նշված է, որ օրենսդրական նախաձեռնությունը միտված է մշտական բնակության իրավունք ստանալու կարգի և ապօրինի ներգաղթի խստացմանը:

«Միայն 6 տարի ժամանակավոր թույլտվության հիմքով մշտական բնակվելու իրավունք տրամադրել չի կարելի: Գտնում ենք, որ լրացուցիչ պահանջներ են անհրաժեշտ՝
պետական լեզվի իմացություն, ներդրումների իրականացում կամ մասնավոր սեփականության առկայություն՝ առնվազն 200 հազար դոլարի չափով»,- հիմնավորում են խմբակցությունից: