Վրացական բանկերում ՌԴ-ի գրեթե 110 հազար քաղաքացի հաշիվ է բացել

2022 թվականին Վրաստանի բանկերում նոր հաշիվներ են բացել Ռուսաստանի 109 հազար 955 քաղաքացիներ, գրել է BusinessPressNews-ը:

Տեղեկության համաձայն, վրացական բանկերում հաշիվ է բացել 6 իրավաբանական անձ։

Ըստ ամիսների` հաշիվներ են բացվել`

  • փետրվարի 24-28, մարտ՝ 7 883,
  • ապրիլ՝ 10 հազար 077,
  • մայիս՝ 6 649,
  • հունիս՝ 7 374,
  • հուլիս՝ 6 985,
  • օգոստոս՝ 6 409,
  • սեպտեմբեր՝ 10 հազար 016,
  • հոկտեմբեր՝ 27 հազար 784,
  • նոյեմբեր՝ 15 հազար 994 թ
  • դեկտեմբեր՝ 10 հազար 778։

Ազգային բանկի տվյալներով՝ ներկայացված տվյալների շարքում կարող են լինել դեպքեր, երբ մեկ անձը տարբեր բանկերում մեկից ավելի հաշիվ բացած լինի: