Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսը որոշ տրանսպորտային միջոցների համար բաց է

Ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի՝ ձնահոսքից պաշտպանող թունելներով:

Թունելներում կցորդավոր, կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը կիրականացվի միակողմանի»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: