Կարտոֆիլի և սոխի ներմուծումն աճել է Վրաստանում

EastFruit տեղեկատվական-վերլուծական ընկերության տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին Վրաստան կարտոֆիլի ներմուծումն աճել է 5260 տոկոսով, իսկ սոխինը՝ 65 տոկոսով։

Ըստ EastFruit-ի տվյալների՝ Վրաստան ներկրվող պարենային ապրանքների ծավալն արդեն ռեկորդային մակարդակի վրա է։ Հայտնի է, որ Վրաստանը մեծ շուկա չէ, սակայն հարևան երկրները դեռ կարող են այստեղ արտահանման հնարավորություններ փնտրել հատկապես ձմռանը:

Ըստ East Fruit-ի վերլուծաբանների՝ 2022 թվականի դեկտեմբերին Վրաստան է ներմուծվել 17 միլիոն դոլարի ապրանք, ինչը մոտ 55 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի տվյալներից: Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականից հետո վրացական լարին ամրապնդվել է, ապրանքների գներն աճում են։

2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամենաշատն աճել է կարտոֆիլի ներմուծման ծավալը: Ամենաշատ ներկրվող մրգային և բանջարեղենային ապրանքների ցանկը հետևյալն է.

  • Կարտոֆիլ՝ ներմուծվել է 5 260 տոկոսով ավելի ապրանք, որի արժեքը կազմել է 1,5 մլն դոլար,
  • Սոխ՝ աճել է 65 տոկոսով ավելի, ներմուծման արժեքը՝ 900 հազար դոլար,
  • վարունգ՝ ավելացել է 45 տոկոսով, ներմուծման արժեքը՝ 800 հազար դոլար,
  • լոբազգիներ՝ աճել է 31 տոկոսով, ներմուծման արժեքը 1,1 մլն դոլար,
  • սմբուկ՝ ավելացել է 30 տոկոսով, ներմուծման արժեքը՝ 900 հազար դոլար,
  • ընկույզի միջուկ՝ ավելացել է 28 տոկոսով, ներմուծման արժեքը՝ 1,1 մլն դոլար,
  • լոլիկ՝ ավելացել է 6 տոկոսով, ներմուծման արժեքը՝ 900 հազար դոլար:

Տվյալների համաձայն, ներմուծման գները, որոնք ներառում են ապրանքի արժեքը, ապահովագրությունը և Վրաստան առաքումը, ապրանքների մեծ մասի համար աճել են: Սակայն, տարվա ընթացքում վրացական լարին առանձնապես չի փոխվել։ Գնի փոփոխության ուղղությունից անկախ՝ ծավալի փոփոխությունը բոլոր դեպքերում դրական է այն ապրանքատեսակների համար, որոնք առաջատար տեղ են զբաղեցնում Վրաստանում մրգի, ընկույզի և բանջարեղենի ներմուծման մեջ։