Վրաստանը սահմանափակումների խստությամբ աշխարհում 8-րդ տեղում է

Վրաստանը COVID-19-ի տարածման դեմ սահմանած սահմանափակումների խստությամբ աշխարհում 8-րդ տեղում է, այս մասին ասվում Oxford-ի ծրագրերից՝ “Our World In Data”-ի կողմից հրապարակված ինդեքսում: 

Ծրագրի հետազոտողները երկրներում առկա սահմանափակումները գնահատում են տարբեր չափորոշիչներով, ինչպիսիք են տեղաշարժի հետ կապված սահմանափակումները, դպրոցների և ԲՈՒՀ-երի, ինչպես նաև բիզնեսի հետ կապված սահմանափակումները:

Ինդեքսի համաձայն՝ Վրաստանը այս պահին սահմանափակումների խստությամբ աշխարհում 8-րդ տեղում է՝ 84,26 բալով: Առաջին տեղում Ադրբեջանն է՝ 89,81 բալով:

Ամենախիստ սահմանափակումներ ունեցող երկրների տասնյակը.

  1. Ադրբեջան
  2. Զիմբաբվե
  3. Էրիթրեա
  4. Իռլանդիա
  5. Գերմանիա
  6. Իսրայել
  7. Վենեսուելա
  8. Վրաստան
  9. Կիպրոս
  10. Նիդերլանդներ