Գրեթե մեկ տարում Վրաստանում կորոնավիրուսից ավելի քան 3000 մարդ է մահացել

Հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 903 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 251 974 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14827 թեստավորում, այդ թվում 7997 հակամարմինների թեստով, 6830 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 636 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 238 737 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 3022:

Կարանտինային գոտում է գտնվում 523 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 3367 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 479 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: