Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում` ըստ շրջանների. հունվարի 22

Հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 903 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 251 974 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14827 թեստավորում, այդ թվում 7997 հակամարմինների թեստով, 6830 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 636 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 238 737 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 3022:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 469
  • Աջարիա — 52
  • Իմերեթի — 107
  • Քվեմո Քարթլի — 44
  • Շիդա Քարթլի — 51
  • Գուրիա — 12
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 73
  • Կախեթի — 47
  • Մցխեթա Մթիանեթի — 18
  • Սամցխե-Ջավախեթի — 24
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 6