Վրաստանում շուկաները աշխատանքը կվերսկսեն փետրվարի 15-ից

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ Վրաստանի բոլոր մեծ քաղաքներում բաց և փակ շուկաների աշխատանքը կվերականգնվի փետրվարի 15-ից:

Այս մասին հատուկ նշանակված ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ին Վրաստանում սահմանվեց երկամսյա սահմանափակումների նոր ծրագիր, որով արգելվեց բաց և փակ շուկաների աշխատանքը: