Վրաստանում տեղաշարժի արգելքը կմնա ուժի մեջ մինչև մարտի 1-ը

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսկան խորհրդի որոշմամբ՝ երկրի ամբողջ տարածքում ժամը 21:00-05:00-ն սահմանված տեղաշարժի արգելքը կմնա ուժի մեջ մինչև մարտի 1-ը:

Այս մասին հատուկ նշանակված ճեպազրույցի ընթացքում հայտարարել է փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին:

Հիշեցնենք՝ Վրաստանում դեռ նոյեմբերի սկզբից գործում էր տեղաշարժի արգելք երեկոյան 22:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում, նոյեմբերի 28-ից տեղաշարժի արգելքը երկարացվեց 1 ժամով և գործում է 21:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում: