Հարցվածների 74 տոկոսը կողմ է բազմակուսակցական կառավարությանը. Ռուսթավի 2

Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) տվյալների համաձայն, հարցվածների 74 տոկոսը համաձայն է, որ Վրաստանում ժողովրդավարության համար բազմակուսակցական կառավարությունը դրական ազդեցություն կունենա: Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը` հայտարարելով, որ հետազոտության տվյալները դեռ պաշտոնապես հրապարակված չեն:

Նույն տեղեկատվության համաձայն, հարցվածների միայն 19 տոկոսն է հայտարարել, թե բազմակուսակցական կառավարությունն օգուտ չի բերի ժողովրդավարությանը:

Հիշեցնենք, որ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) վրաստանյան կուսակցությունների վարկանիշի վերաբերյալ հետազոտություն է անցկացրել: