Կուսակցությունների վարկանիշը` ըստ IRI-ի

Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) վրաստանյան կուսակցությունների վարկանիշի վերաբերյալ հետազոտություն է անցկացրել: Հետազոտությունն իրականացվել է մինչև հունիսի 20-21-ի դեպքերը:

IRI հետազոտության համաձայն, հարցին, եթե այս շաբաթ անցկացվեն ընտրություններ, որ կուսակցության օգտին կքվեարկեք, հարցվածները բաժանվել են հետևյալ կերպ.

«Վրացական երազանք — դեմոկրատական Վրաստան» — 26 %

«Միացյալ ազգային շարժում / Միացյալ ընդդիմություն» — 22 %

«Եվրոպական Վրաստան —  Ազատ դեմոկրատներ» — 7 %

«Հայրենասերների դաշինք» — 5 %

«Լեյբորիստական կուսակցություն» — 5 %

«Քաղաքացիական շարժում» — 2 %

«Դեմոկրատական շարժում — միացյալ Վրաստան» — 2 %

«Կառույցների շարժում» — 2 %

«Գիրչի» — 1 %

Այլ — 1 %

Ոչ մեկին — 6 %