Վրաստանի ժողովրդավարության մակարդակը վատացել է. The Economist

Աշխարհում ժողովրդավարության իրավիճակի մասին հետազոտական կենտրոնի՝ The Economist Intelligence Unit-ի ամենամյա հաշվետվության համաձայն՝ Վրաստանի վարկանիշը վատացել է:

Ժողովրդավարության ինդեքսի 2020 թվականի հաշվետվությունում հետազոտվել է 165 երկիր և 2 տարածք:

Վրաստանը հաշվետվության համաձայն՝ մնում է «հիբրիդային ռեժիմ» ունեցող երկրների շարքում, սակայն այս տարի վարկանիշը վատացել է և զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը: Նախորդ տարի Վրաստանը 89-րդ հորիզոնականում էր: 10 բալային գնահատմամբ Վրաստանը ունի 5,31 բալ, նախորդ տարի՝ 5,42 բալ:

Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում Վրաստանը զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը: Վրաստանից ավելի լավ ցուցանիշ ունեն Մոլդովան, Մոնտենեգրոն և Հայաստանը: