Վրաստանում նախորդ ամսվա գնաճի մակարդակը կազմել է 0.1 տոկոս

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճի մակարդակը կազմել է 0.1 տոկոս, իսկ տարեկան գնաճի մակարդակը՝ 5.8 տոկոս։

Ինչ վերաբերում է տարեկան գնաճին, ապա Geostat-ի տվյալներով՝ այս ցուցանիշը 2026 թվականի հունիսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.5 տոկոս, իսկ ծխախոտի բացառմամբ տարեկան հիմնական գնաճի մակարդակը` 3.2 տոկոս։