«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրզիյոևի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը։ Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի կնքմանը, որը երկու երկրների միջև հարաբերությունները որակական նոր փուլ կփոխադրի։
«Զրույցը վերաբերել է տնտեսական կապերին, «Միջին միջանցքի» զարգացման հեռանկարներին և միջազգային ձևաչափերում համակարգման ուժեղացման հարցերին։ Այս համատեքստում նշվել են այն հնարավորությունները, որոնք ռազմավարական գործընկերությունը ստեղծում է ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի փոխհարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։
Նախագահի խոսքով՝ Վրաստանը Ուզբեկստանին դիտարկում է որպես հուսալի գործընկեր և բարեկամ պետություն, որի հետ միավորում են փոխադարձ հարգանքը, ընդհանուր շահերը և համագործակցության խորացման հաստատակամ կամքը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կղավելաշվիլին Շավկաթ Միրզիյոևին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը հաստատակամորեն աջակցելու համար և հանձնել Վրաստանի պետական պարգևը՝ «Ոսկե գեղմ» շքանշանը, որով պարգևատրվում են օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք առանձնահատուկ ավանդ ունեն Վրաստանի պետականաշինության գործում։