Կղուլևիի նավթավերամշակման գործարանը, որը գտնվում է Վրաստանի արևմուտքում` Սև ծովի ափին, շուտով ամբողջությամբ կդադարեցնի ռուսական նավթի վերամշակումը։ Այս տեղեկությունը հայտնել է գործարանը շահագործող Black Sea Petroleum ընկերությունը։
«Սկսած այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներից` ընկերությունը այլևս չի վերամշակի ռուսական հում նավթ։ Կբացվեն բարձր շահույթ ունեցող շուկաներ Black Sea Petroleum-ի արտադրանքի համար», — ասված է օպերատորի հայտարարության մեջ։
Ըստ ընկերության՝ 2026 թվականի առաջին կեսին գործարանը վերամշակել է ավելի քան 650 հազար տոննա հում նավթ։ 2027 թվականի առաջին եռամսյակում Black Sea Petroleum-ը նախատեսում է սկսել ներքին և միջազգային շուկաների համար ճանապարհային բիտումի, իսկ 2027 թվականի երկրորդ եռամսյակից՝ ավիացիոն վառելիքի արտադրություն։