Ապրիլի 14-ը Վրաստանում Մայրենի լեզվի օրն է

Այսօր վրաց լեզվի օրն է։

48 տարի առաջ՝ 1978 թվականի ապրիլի 14-ին, տասնյակ հազարավոր քաղաքացիներ մասնակցեցին բողոքի ցույցերի և թույլ չտվեցին խորհրդային սահմանադրության 75-րդ հոդվածում այնպիսի փոփոխության հաստատումը, ըստ որի՝ վրացերենը զրկվում էր պետական լեզվի կարգավիճակից:

Խորհրդային իշխանությունը նահանջեց, և վրացերենը պահպանեց պետական լեզվի իր կարգավիճակը:

Վրաստանի անկախության վերականգնումից հետո ապրիլի 14-ը հայտարարվեց Մայրենի լեզվի օր: