Իշխանությունները գիտեն, թե որ ուժն է կանգնած Բաթումիի իրադարձությունների հետևում

«Բաթումիի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին ներկա և նախկին իշխանությունների միջև եղած տարբերությունը»,- նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան:

Վերջինիս խոսքով, գործող իշխանությունների համար մարդը  բարձրագույն արժեք է:

«Զոհերից նախապես խուսափելու համար միջոցներ ձեռնարկվեցին, բերվեցին  հատուկ նշանակության ջոկատներ։ Սա շատ կարևոր հանգամանք է: Սրանով մենք ընդգծում ենք, որ պետությունը պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների անվտանգության համար: Սպասում ենք, որ պարզվի՝ որ քաղաքական ուժն է կանգնած այս ամենի հետևում: Այդ ուժն արդեն ակնհայտ է, սակայն, պետք է իմանալ, թե կոնկրետ որ քաղաքական գործիչներն են ներգրավված եղել այս գործընթացում»,-հայտարարել է Բեսելիան:

Թողնել պատասխան