Մառնեուլիի գյուղերից մեկում կրակոցից տղամարդ է վիրավորվել

Մառնեուլիի մունիցիպալիտետի Կղիզիլաջլո գյուղում հրազենի կրակոցից տղամարդ է վիրավորվել:

Դեպքը տեղի է ունեցել երեկ։ Վիրավորը տեղափոխվել է բուժհաստատություն, և այս փուլում նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի առթիվ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 120-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են դիտավորությամբ առողջությանը թեթևակի վնաս պատճառելուն և ապօրինի կերպով հրազեն գնելուն, պահելուն ու կրելուն։