Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 28

Որպեսզի Վրաստանի ինքնությունը պաշտպանված լինի, անհրաժեշտ է այն ազատությունը, որը միայն Եվրոպայում և եվրոպական կառույցներում է պաշտպանված, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Գիորգի Ամիլախվարին աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ:

Կնոջ նկատմամբ ֆիզիկական ոտնձգություն կատարելու մեղադրանքով քրեակատարողական ծառայության աշխատակից է ձերբակալվել:

Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, դատարանի որոշմամբ 10 հազար լարի գրավի դիմաց ազատ կարձակվի:

Բաթումիում վրացերեն ճաշացանկ չունեցող 9 սննդի կետ է հայտնաբերվել:

2023 թվականին ստուգված 155 խաղալիքներից 57-ը հանվել են շուկայից:

Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումից հետո Վրաստանի կառավարությունը համերգ է նախատեսում: