Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Վրաստանում է

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Վրաստանում է:

«Այցի ընթացքում ԱԽ քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ»,- նշված է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: