Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան պաշտպանության նախարարների հանդիպում՝ Բաքվում

Վրաստանի պաշտպանության նախարարն Ջուանշեր Բուրճուլաձեն Ադրբեջանում է: Վրաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Բուրճուլաձեն մասնակցում է պաշտպանության նախարարների մակարդակով Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ նախարարական հանդիպմանը:

Հանդիպմանը պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր։ Նշվել է, որ արդյունավետ տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է անվտանգության, կայունության և կայուն զարգացման համար։ Վրաստանը ևս մեկ անգամ հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Բուրճուլաձեն ընդգծել է եռակողմ համագործակցության ձևաչափի կարևորությունն ու արդյունավետությունը՝ ներառյալ ռազմավարական և փորձագիտական ​​մակարդակի հանդիպումները, ինչպես նաև համատեղ վարժանքները, որոնք էլ ավելի են ամրապնդում ռազմական համագործակցությունը։ Նա հույս է հայտնել, որ տարբեր միջոցառումների հաջող իրականացումը կշարունակվի նաև ապագայում։

«Հանդիպումից հետո երեք երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են հանդիպման արձանագրությունը և հանդես եկել համատեղ հայտարարություններով։ Նախարարների նիստի շրջանակներում Ջուանշեր Բուրճուլաձեն երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև ադրբեջանցի և թուրք գործընկերների՝ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Իաշար Գիուլերի հետ»,- նշված է Վրաստանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ: