Բաթումիի շենքերից մեկի վերելակն ընկել է. կան տուժածներ

Փետրվարի 15-ին Վրաստանի Բաթումի քաղաքի Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքում վերելակ է խափանվել։ Ըստ տեղեկությունների՝ այդ պահին վերելակում 5 մարդ է եղել:

Տեղեկությունների համաձայն, դեպքի վայրում աշխատել են շտապօգնության և ոստիկանության խմբերը։

Շտապօգնության ծառայությունից հայտնել են, որ 3 հոգի տեղափոխվել են կլինիկա, իսկ երկուսը հրաժարվել են։