Վրաստանը տնտեսական ազատության ցուցանիշով բարելավել է դիրքերը

Heritage Foundation-ի  «տնտեսական ազատության ինդեքսի» հետազոտության համաձայն՝ 2020 թվականին Վրաստանի տնտեսական ազատությունը բարելավվել է 1.2 բալով և ընդհանուր կազմում է 77.1 բալ:

Այս արդյունքով Վրաստանը 180 երկրների մեջ զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: 2019 թվականին Վրաստանն այս վարկանիշում 19-րդ տեղում էր: Վրաստանի վարկանիշային միավորը 12 բաղադրիչներից մի քանիսում է բարելավվել: Դրանք են՝

  • Դատական ​​արդյունավետություն՝ 57.9 միավոր (նախորդ տարվա համեմատ աճ 3,3 բալով),
  • Դրամական ազատություն՝ 78,3 միավոր (նախորդ տարվա համեմատ աճ 2,3 բալով),
  • Ֆիսկալ կայունություն 94.4 միավոր (նախորդ տարվա համեմատ աճ 0,5 բալով),
  • Կառավարության բարեխղճություն 64,8 միավոր (նախորդ տարվա համեմատ աճ 6,3 բալով)։

Հարկ է նշել նաև, որ 2020 թվականի ինդեքսում նվազել են այնպիսի բաղադրիչների միավորները, ինչպիսիք են՝

  • Բիզնեսի ազատություն՝ 85.3 միավոր (նախորդ տարվա համեմատ անկում 0,5 բալով),
  • Աշխատանքի ազատություն՝ 76.3 (նախորդ տարվա համեմատ անկում 0.3 բալով)։

Ինչ վերաբերում է ընդհանուր վարկանիշային աղյուսակին, առաջատար դիրքերում են շարունակում մնալ Սինգապուրը, Հոնկոնգը և Նոր Զելանդիան: