Վրաստանի նոր պետբյուջեն. ինչի՞ վրա են ծախսվելու պետական փողերը

Վրաստանում ուժի մեջ է մտել նոր պետական բյուջեն, հաստատվել են հիմնական միջոցները, որոնցով երկիրն ապրելու է ընթացող տարին։

2021-ին պետությունը կարող է ծախսել 18,4 միլիարդ լարի, որից 1,6 միլիարդը բյուջետայինների աշխատավարձի համար է։ 2021-ին ավելանալու է ոստիկանների և խորհրդարանական ծառայողների թիվը։ Ընդհանուր առմամբ` վարչական ծախսերը կկազմեն 3,3 միլիարդ լարի։

Ֆինանսավորման ոլորտները

Բյուջեի առաջնահերթություն են համարվել առողջապահությունը, սոցապահովությունը, ենթակառուցվածքների զարգացումն ու կրթությունը։

Ինչպես են բաշխվելու միջոցները (լարիով)

Հանրային ապահովություն ու անվտանգություն`  1 285 694 300,

Միջազգային հարաբերություններ` 173 725 000,

Զինված ուժեր` 404 878 000,

Առողջապահություն` 1 664 969 000,

Կրթություն` 1 699 208 000,

Սոցապահովություն` 4 327 561 000,

Գյուղատնտեսություն` 347 350 000,

Ավտոճանապարհներ և տրանսպորտ` 1 538 000 000,

Հանգիստ, մշակույթ և կրոն` 360 599 000,

Զբոսաշրջություն` 62 880 000։

Պետական բյուջեից կֆինանսավորի նաև հանրային հեռարձակողը` 69,2 միլիոն լարի։ Պետական ֆինանսավորում կստանա նաև Վրաստանի պատրիարքարանը` 25 միլիոն լարիի չափով։