Վրաստանը շահագրգռված է Անդրկովկասում խաղաղության հաստատմամբ․ Սարջվելաձե

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության՝ «Վրացական երազանք» կուսակցության անդամ Միխեիլ Սարջվելաձեն խոսել է վրացական կողմի դերի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Նա նշել է, որ Վրաստանի համար կենսականորեն կարևոր է կայուն խաղաղության հաստատումը մեր տարածաշրջանում։

Նրա խոսքով, Վրաստանը շահագրգռված է, որ Անդրկովկասում խաղաղություն հաստատվի։

«Ոչ ոք չի կարող օգուտ քաղել ռազմական գործողություններից այս տարածաշրջանում, մեր անմիջական հարեւանությամբ։ Ըստ այդմ, Վրաստանը շահագրգռված է Անդրկովկասում խաղաղության հաստատմամբ և պատրաստ է ստանձնել որոշակի պարտականություններ և կատարել որոշակի գործառույթ, որպեսզի մեր ջանքերն արդյունավետ լինեն»,- ասել է Սարջվելաձեն։