Ձերբակալվել է Օքրուաշվիլիի դեմ հարձակման մեջ մեղադրվողը

Վրաստանի Գլխավոր դատախազությունը Իրակլի Օքրուշվիլիի դեմ  հարձակման մեջ  մեղադրվող  Ալեքսանդրե Ինդուաշվիլիի նկատմամբ  կալանքը որպես  խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ է հանդես եկել: Այս մասին «interpressnews» լրատվականին տեղեկացրել են դատախազությունից` նշելով, որ հավանաբար հարցով  դատական նիստը  տեղի կունենա  հոկտեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ  Ալեքսանդրե Ինդուաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 4-ին` Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի դեմ զինված հարձակում գործելու մեղադրանքով:

Դեպքը տեղի է ունեցել  հոկտեմբերի 2-ին Գորիում, երբ  մեծամասնական ընտրակարգով թեկնածու առաջադրված Օքրուաշվիլին  հանդիպում էր անցկացնում ընտրողների հետ: Արդյունքում երկու հոգի վիրավորվել է:

Հիշեցնենք, Իրակլի Օքրուաշվիլին Վրաստանի Պաշտպանության նախարարությունը ղեկավարել է 2004-2006թթ.: Նա նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մերձավոր զինակիցն էր, որը, սակայն  2007թ.-ին   մեղադրեց ընկերոջը հակապետական գործողություններ ու սպանության պատվերներ իրականացնելու  մեջ:

2007թ.-ին Օքրուաշվիլին Սահակաշվիլի դեմ առաջին բազամամարդ  ցույցերն է կազմակերպել, որից հետո  ստիպված է եղել լքել Վրաստանը: 2008 թ.-ի  ապրիլին նա քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում:

Վրաստանի Պաշտպանության նախկին նախարարը հայրենիք է վերադարձել  2012թ.-ին  տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ձերբակալվել է, այնուհետև  2013թ.-ի հունվարին դատարանի դահլիճից ազատ արձակվել:

Թողնել պատասխան