Դստեր նկատմամբ սեռական բռնության համար մեղադրվող հայրն ու հարևանը կալանավորվել են

Զուգդիդիի քաղաքային դատարանը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնության համար մեղադրվող հորն ու հարևանին խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Անչափահաս աղջկա 47-ամյա հոր փաստաբանը պահանջել է իր պաշտպանյալին առանց խափանման միջոցի ազատ արձակել դահլիճից։ Նրա խոսքով, 13-ամյա երեխայի հոր դեմ ապացույցներ չկան:

28-ամյա երիտասարդի փաստաբանն էլ դատավորին միջնորդել է մեղադրյալի համար գրավ կիրառել 2000 լարիի չափով:

Թեև կալանավորներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն դատավորը մերժել է միջնորդությունները և համաձայնել մեղադրող կողմի ազատազրկման խնդրանքին։

Հիշեցնենք. մայիսի 9-ին Սամեգրելոյի գյուղերից մեկում դեռահաս աղջկա նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով ձերբակալել էին 47-ամյա հորը և 28-ամյա հարևանին: