Հայտնի է միասնական ազգային քննությունների ժամանակացույցը

Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է 2023 թվականին անցկացվելիք միասնական ազգային քննությունների ժամանակացույցը:

1+4 ծրագրի համար հանձնվող ընդհանուր ունակությունների քննությունը կանցկացվի հուլիսի 18-ին: 2023 թվականի միասնական ազգային քննությունները կսկսվեն հուլիսի 3-ին՝ վրաց լեզվի և գրականության քննությամբ, և կավարտվեն հուլիսի 26-ին՝ ֆիզիկայի քննությամբ։

Ստորև ներկայացնում ենք միասնական ազգային քննությունների բոլոր առարկաների օրերը.

Վրաց լեզու և գրականություն

  • հուլիսի 3 (առաջին և երկրորդ քննաշրջան)
  • հուլիսի 4 (առաջին և երկրորդ քննաշրջան)
  • հուլիսի 5 (առաջին քննաշրջան)

Օսերեն

  • հուլիսի 3 (առաջին քննաշրջան)

Մաթեմատիկա

  • հուլիսի 7 (առաջին և երկրորդ քննաշրջան)

Օտար լեզու

  • հուլիսի 10 (առաջին և երկրորդ քննաշրջան) — անգլերեն
  • հուլիսի 11 (առաջին և երկրորդ քննաշրջան) — անգլերեն
  • հուլիսի 12 (առաջին քննաշրջան) – անգլերեն
  • հուլիսի 12 (երկրորդ քննաշրջան) — ռուսերեն
  • Հուլիսի 12 (երկրորդ քննաշրջան) — ֆրանսերեն
  • Հուլիսի 12 (երկրորդ քննաշրջան) — գերմաներեն

Կենսաբանություն

  • հուլիսի 14 (առաջին քննաշրջան)

Պատմություն

  • հուլիսի 17 (առաջին և երկրորդ քննաշրջան)
  • հուլիսի 18 (առաջին քննաշրջան)

Ընդհանուր ունակություններ (հայերեն)

  • հուլիսի 18 (երկրորդ քննաշրջան)

Ընդհանուր ունակություններ (ադրբեջաներեն)

  • հուլիսի 18 (երկրորդ քննաշրջան)

Աշխարհագրություն

  • հուլիսի 19 (երկրորդ քննաշրջան)

Քիմիա

  • հուլիսի 20 (երկրորդ քննաշրջան)

Կերպարվեստ և կիրառական արվեստ

  • հուլիսի 20 (երկրորդ քննաշրջան)

Քաղաքացիական կրթություն

  • հուլիսի 21 (երկրորդ քննաշրջան)

Գրականություն

  • հուլիսի 25 (առաջին քննաշրջան),

ֆիզիկա

  • հուլիսի 26 (առաջին քննաշրջան)