Կենսապահովման միջին չափն աճել է 1,9 լարիով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի մայիսին` նախորդ ամսվա համեմատ, կենսապահովման միջին չափն աճել է 1,9 լարիով։

Ըստ տվյալների՝ նախորդ ամիս աշխատունակ տարիքի տղամարդու կենսապահովման նվազագույն չափը կազմել է 253,7 լարի։ Մինչդեռ 2023 թվականի ապրիլին այս ցուցանիշը կազմում էր 251,8 լարի։

Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 2023 թվականի մայիսին աշխատունակ տարիքի տղամարդու ապրուստի նվազագույն չափն ավելացել է 8,6 լարիով։ 2022 թվականի մայիսին ապրուստը կազմել է 245,1 լարի։

Ի դեպ, կենսապահովման մակարդակը սահմանվում է նվազագույն պարենային զամբյուղի հիման վրա։ Նվազագույն պարենային զամբյուղը պարենային ապրանքների սահմանված նորմատիվ զամբյուղ է, որը պարունակում է աշխատունակ տարիքի մարդու բնականոն կյանքի և աշխատունակության համար ֆիզիոլոգիապես անհրաժեշտ սննդի քանակը: