Տղամարդը վնասվածքներ է հասցրել կնոջը, ապա ինքնասպան եղել

Վրաստանի Ծկղալտուբոյի մունիցիպալիտետի Բանոջա գյուղում տղամարդը 20 վիրավորում է հասցրել նախկին կնոջը. դեպքը տեղի ունեցել ապրիլի 1-ին՝ ուշ երեկոյան։

Տարբեր աստիճանի վնսավածքներով կնոջը տեղավորել են Քութայիսիի ինտերվենցիոն բժշկության կենտրոնում։ Ըստ առկա տեղեկությունների՝ դեպքից հետո տղամարդն ինքնասպան է եղել։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հետաքննություն է իրականցվում Քրեական օրենսգրքի 109 հոդվածի 11 պրիմա կետով։