Նախագահը մեկնել է Լիտվա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի Հանրապետություն։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի նախագահի դիմավորման արարողությունը տեղի է ունեցել Վիլնյուսի միջազգային օդանավակայանում։ Նախագահին դիմավորել եn Լիտվայի Հանրապետության կանցլեր Ագիլա Բարժիենեն, Վրաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Կալինդրան, Լիտվայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սալոմե Շափաքիձեն:

Վրաստանի նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեսի, Սեյմի խոսնակ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենսի հետ։