Հանքափորները երթով կշարժվեն դեպի «Ջորջիան Մանգանեզ»-ի գրասենյակ

Լուսանկարը՝ RadioTavisupleba-ի

Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած հանրահավաքում Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության գործադուլ անող հանքափորները հայտարարել են, որ այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 16:00-ին երթ կսկսեն դեպի «Ջորջիան Մանգանեզ»-ի կենտրոնական գրասենյակ։

Երթից հետո հանքափորները մտադիր են վերադառնալ խորհրդարանի տարածք, քանի որ հայտարարել են, որ շարունակելու են իրենց խաղաղ բողոքի ակցիան։

Ի դեպ, երեկ՝ հունիսի 19-ին, ընկերության մի քանի տասնյակ հանքափորներ «Մենք ձեզ անգամ կարած աչքերով ենք տեսնում», «Կարած բերանով էլ ճիշտը կասենք» կարգախոսով հասել են Թբիլիսի և Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույց են անցկացրել:

Հանքափորների խոսքով, Թբիլիսի գալու նպատակն այն էր, որ իրենց խնդիրը դուրս գար Ճիաթուրայից, և իրենք մնալու են մայրաքաղաքում ու շարունակելու են հացադուլը մինչև իրենց պահանջների կատարումը։

Հավաքվածների առջև ելույթ է ունեցել հանրահավաքի կազմակերպիչներից Տարիել Միքացաձեն։ Նրա խոսքով, գործադուլ անող հանքագործները ոչ մի կուսակցության չեն պատկանում։

Ավելին՝ ստորև նյութում.

Կարած աչքեր և բերան. Ճիաթուրայի հանքափորների ակցիան Թբիլիսիում