Սև ծովի ջրի որակը նորմայի սահմաններում է. Շրջակա միջավայրի ազգային գործակալություն

Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, լաբորատոր ուսումնասիրությամն համաձայն, Սև ծովի ջրի որակն ամբողջ պարագծով նորմայի սահմաններում է։

Ըստ հաղորդագրության, ԵՄ ծովային ռազմավարության շրջանակային հրահանգով՝ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը կատարելագործում է մոնիտորինգի համակարգերը, և այս փուլում արդեն ձեռք են բերվել ժամանակակից լաբորատոր սարքավորումներ, որոնց օգնությամբ կարելի է բարձր ճշգրտությամբ որոշել կոնկրետ աղտոտիչները։

«Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի ազգային գործակալությունը ամեն ամիս 9 կայաններում վերահսկում է Սև ծովի ջրի որակը՝ դրանով իսկ որոշելով հիմնական ֆիզիկաքիմիական պարամետրերը, ներառյալ աղիությունը, ինչպես նաև ջրում լուծված թթվածնի և բիոգեն տարրերի պարունակությունը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության իրականացրած լաբորատոր ուսումնասիրությամբ պարզվել է, որ ծովի ջրի որակն ամբողջ պարագծով գտնվում է նորմայի սահմաններում»,- հայտնել են գործակալությունից:

«Կախովկա» ՀԷԿ-ի պայթյունի հետևանքները Սև ծովի վրացական մասում