Կորոնավիրուսը Վրաստանում. հունվարի 6-ի տվյալները

Հունվարի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 567 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 949 176-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 105 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 908 813 մարդ։

Վարակից մահացել է ևս 41 մարդ, ընդհանուր՝ 14 082:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.65%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6.18%, վերջին 7 օրվանը՝ 7.43%: