200 լարիի համար դիմելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է

Վրաստանի քաղաքացիների հասցեական ֆինանսական աջակցության դիմումների ընդունումը կտևի մինչև փետրվարի 20-ը, իսկ փետրվարի 28-ից կսկսվի գումարների տրամադրումը՝ ասել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան։

Խոսքը 6 ամիս շարունակ ամսական 200 լարի աջակցության մասին է։

Վարչապետը քաղաքացիներին կոչ է արել ժամանակին հայտ ներկայացնել։ Հիշեցնենք` արդեն սկսված է պանդեմիայի հետևանքով աշխատանք կորցրած քաղաքացիների դիմումների ընդունումը։ Արդեն 45 հազար քաղաքացի դիմել է օգնություն ստանալու համար։

Կարդացեք ավելի մանրամասն`

Ով կստանա 200 լարին. գրանցումը մեկնարկել է