ԹՊՀ-ն ռեկտորի պաշտոնակատար կընտրի հոկտեմբերի 20-ին

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի (ԹՊՀ) գիտխորհրդի որոշման համաձայն՝ հոկտեմբերի 20-ին տեղի կունենա ԹՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ընտրություն։

ԹՊՀ ռեկտորի պաշտոնակատարի թեկնածուների գրանցումը կսկսվի հոկտեմբերի 11-ին` ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 13-ի ժամը 18:00-ն։

Թեկնածուների հայտերը քննարկելուց հետո գիտխորհուրդը ռեկտորի պաշտոնակատար կընտրի փակ գաղտնի քվեարկությամբ՝ ցուցակի անդամների մեծամասնությամբ, առավելագույնը` 6 ամիս ժամկետով։

ԹՊՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնի համար մրցույթին կարող են մասնակցել դոկտորի կամ դրան համարժեք գիտական ​​աստիճան ունեցող անձինք։ Թեկնածուն այլ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի բուհի զարգացման կարճաժամկետ գործողությունների ծրագիր:

Ի դեպ,  ԹՊՀ արդեն նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն հրաժարական է տվել հոկտեմբերի 7-ին։