Մեկնարկել է «Կովկասյան արծիվ 2022» զորավարժությունը

Մուխրովանիում, մայոր Գելա Չեդիայի անվան հատուկ ուսումնական կենտրոնում բացվել է «Կովկասյան արծիվ 2022» եռակողմ դաշտային մարտավարական վարժանքը՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ գործողությունների ուժերի միջև, տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

«Զորավարժությունների նպատակն է խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համակարգումը, փորձի փոխանակումը, փոխգործունակության բարձրացումը և բազմազգ միջավայրում կառավարումն ու վերահսկողության բարելավումը», — ասված է տեղեկության մեջ:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի «Կովկասյան արծիվ» եռակողմ զորավարժությունն անցկացվում է ամեն տարի` այս երեք երկրներից մեկում։

Զորավարժության բացման արարողությանը մասնակցել են թուրք փոխգնդապետ Բուրաք Ալթիները, ադրբեջանցի գնդապետ Ֆուադ Իբրահիմովը և պաշտպանության ուժերի ներկայացուցիչներ։