Թբիլիսիում 45 ամառային մանկապարտեզ կգործի

Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ ամառային մանկապարտեզներ կգործեն մայրաքաղաքի ողջ տարածքում։

Քաղաքապետ Կախա Կալաձեն նշել է, որ ծնողներն իրենց երեխաներին կարող են հունիսի 20-ից հունիսի 30-ը գրանցել kids.org.ge կայքում։

«Ամառային մանկապարտեզները չեղարկվել էին կորոնավիրուսի համավարակի ընթացքում առկա մարտահրավերների ու խնդիրների պատճառով։ Այս տարի հուլիս ամսին 45 մանկապարտեզ կսպասարկի մինչև 17 հազար երեխայի։

Որոշումը կայացնելիս հաշվի ենք առել ծնողների խնդրանքը, քանի որ շատ ընտանիքներ չեն կարող իրենց թույլ տալ հուլիսին հանգստանալ, գնալ քաղաքից դուրս և ստիպված են աշխատել»,- ասել է Կալաձեն։

Թբիլիսիի մանկապարտեզներում հայտագրումը երեք փուլով կիրականացվի